Լրահոս

21.02.2012 13:14


Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ:

«Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի  հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել հիշյալ ընկերության տնօրենի կողմից  խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:

Մասնավորապես` նախնական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2  հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռևս 2009թ. դեկտեմբերի 29-ին նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է՝ գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին և 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով  ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:

Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 մլն 774 հազ. դրամ,  հափշտակվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը